ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ինչու՞ պիտի թերուս լրագրողը զբաղվի իմ պետության կառավարման հարցերով

Ինչու՞ պիտի թերուս լրագրողը զբաղվի իմ պետության կառավարման հարցերով
04.08.2023 | 08:20

Հենց հերթը հասնում է քաղաքական թեմաներին, որոշները գալիս են իրենց հանճարեղ մտքերով՝ եթե ամեն մեկն իր գործով զբաղվի, ապա ամեն ինչ լավ կլինի:

Այս մարդիկ կամ չգիտեն, կամ էլ չեն էլ ուզում իմանալ, որ 21-րդ դարում պետական կառավարումը այլևս մասնագիտություն է, և պետությունների կառավարումը հոտառությամբ կամ այլ հնարքներով չի արվում այլևս, գրագետ կառավարումը արվում է գիտությամբ, ինչը սովորում են:

Հետևաբար, ասեք ինձ, ինչու՞ պիտի թերուս լրագրողը զբաղվի իմ պետության կառավարման հարցերով, ձախողի ամեն հնարավորն ու անհնարը, իսկ ես ու շատ այլ ընկերներ, որ պետության կառավարման գիտելիքի կրող ենք ու վստահաբար շատ ավելի լավ կարող ենք անել այդ գործը, պետք է գլխիկոր զբաղվենք «մեր գործերով»: Ու մեր դեպքում հարց է, թե մեր գործը որն է, եթե ոչ հենց պետության կառավարման հարցերը:

Միայն իմ անձի բարեկեցության համար չէ, որ տարիներ ու առողջություն եմ մաշել օտար երկրներում, հավաքել գիտելիք ու կարողություն, որ այսօր նստեմ ու լուռ նայեմ, թե ինչպես են մի խումբ սինլքորներ ամեն հնարավոր միջոցներով քանդում իմ և ձեր պետությունը:

Այս վիճակի մեղավորը միայն ես չեմ, այլ բոլոր նրանք՝ դուք, որ գլուխներդ կախ «գործով եք զբաղված», բայց չեք ուզում, որ բոլորիդ պետությունով և ձեր շահերի սպասարկումով զբաղվեն նրանք, որ ավելինին են ունակ քան թերուս (կարող եք կարդալ՝ դավաճան) Նիկոլը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2176

Մեկնաբանություններ